Համագործակցություն

  «Laki»-ի յուրօրինակ տորթերն ու աղանդերը կարող եք համտեսել լավագույն ռեստորաններում և սրճարաններում` «Պոպլավոկ», «Աստրալ», «Երևան 70-ականներ», «Ատլանտիդա», «Մալխաս», «Հարսնաքար», «Բումերանգ» և այլն:
  «Laki»-ն համագործակցում է նաև «Sas» սուպերմարկետների ցանցի հետ: «Laki» տորթերը և աղանդերը կարող եք պատվիրել ոչ միայն արտադրամաս այցելելով կամ զանգահարելով, այլև «Sas»-ի բոլոր խանութներում:
  «Laki»-ն նախատեսում է շուտով իր ծառայությունները հասանելի դարձնել նաև արտասահմանում: Պատվերն ընդունելով այստեղից կամ հայաշատ որևէ արտասահմանյան երկրից` հնարավոր կլինի պատվերն առաքել անհրաժեշտ հասցեով Հայաստանից դուրս: