Պատվիրատուներ

  «Laki»-ի պատվիրատուներն այն մարդիկ են, ովքեր գնահատում են գեղեցիկը, նորն ու որակյալը: Նրանց շարքերում գերակշռում են արվեստագետները, որոնց հիացնում է արվեստի և արհեստի այս ինքնատիպ ու զարմանալի միախառնումը: Միքայել Պողոսյան, Սյուզան Մարգարյան, Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Սիրուշո, Հայկո…նրանք այն սիրված ու հայտնի մարդիկ են, ովքեր մեկ անգամ փորձելով «Laki» տորթերը կամ աղանդերը` դարձել են մշտական ու անդավաճան հաճախորդներ: Իր մշտական պատվիրատուներին «Laki»-ն առանձնակի սիրով և պատասխանատվությամբ է վերաբերվում` նրանց տալով տարբեր զեղչերից ու արտոնություններից օգտվելու հնարավորություն: «Laki»-ն սիրում է նաև հաճելի անակնկալներ մատուցել անվանի արվեստագետներին, գործարար մարդկանց և հայտնի ընկերություններին:
  «Laki»-ն մեծ տեղ է տալիս պատվիրատուների երևակայությանն ու ստեղծագործ մտքին: Լավագույն տորթերը պատրաստվում են այն ժամանակ, երբ սինթեզվում են հաճախորդների համարձակ պատկերացումներն ու մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցումը: Հաճախ է պատահում, երբ պատվիրատուն դիմում է որևէ համեղ, ստանդարտ տորթի համար, բայց գալով արտադրամաս և ծանոթանալով բազմատեսակ, բազմաոճ տորթերի ցանկին`խանդավառվում է և պատվիրում որևէ շատ օրիգինալ տորթ:
  Տորթեր ու աղանդեր պատվիրելիս առաջարկվում է տեսականիի ցանկ, որտեղ տորթերը խմբավորված են ըստ թեմատիկայի, օրինակ` հարսանեկան, ծննդյան, Ամանորյա, փոքրիկների կամ միայն մեծերի համար նախատեսված տորթեր, և այլն: Նորարարական տաղանդով, ինքնուրույն ու համարձակ մարդիկ հաճախ մի կողմ են դնում այդ ցանկը և առաջարկում իրենց տարբերակը: «Laki»-ն խրախուսում է պատվիրատուների նախաձեռնողականությունը և սիրով իրականացնում նրանց ցանկությունները: Առավել վստահող ու պրոֆեսիոնալիզմը գնահատող մարդիկ ընտրությունը պարզապես թողնում են մասնագետների ճաշակին ` վստահ լինելով, որ «Laki»-ն կանի հնարավորինս` առաջ բերելու պատվիրատուի գոհունակությունը և գործի արդյունքից հիացած ու ոգևորված նրա երջանիկ ժպիտը: