«Laki» Dessert Art Studio-ն առաջարկում է յուրօրինակ դիզայնով, սննդարար ու համեղ տորթերի և աղանդերի լայն տեսականի: Ավելի քան 5000 տեսակ, որոնք ապշեցնում են օրիգինալությամբ, նրբաճաշակությամբ և բարձր որակով: Տորթերը պատրաստվում են բացառապես կարագով և Իտալիայից բերված ու աշխարհում լավագույնը ճանաչված ներկերով:
  Ցանկացած իր, առանց բացառության, կարող է «տորթ դառնալ»: Երեխայի սիրած խաղալիքը, ընկերության լոգոտիպը, սիրելիի դեմքը, նույնիսկ քաղաք ու փողոց կարող է լինել Ձեր միջոցառման ամենահաճելի, ամենահրաշալի ու ամենաքաղցր «հյուրը», որը մինչև միջոցառման ավարտը կլինի զարմանքի ամենաթեժ առանցքում:
  «Laki»-ի տորթերը նաև անակնկալ մատուցելու հիանալի տարբերակ են, որոնք նույնիսկ ամենաանտարբեր մարդուն կստիպեն ժպտալ ու հիանալ: Օրինակ, երեխային կարելի է նվիրել իր ամենասիրելի տիկնիկի կամ արջուկի տորթը, երիտասարդներին` իրենց խենթ առօրյան հիշեցնող իրավիճակներ` դե…մերկ գեղեցկուհի անկողնում` գինու գավաթը ձեռքին, իր երազների ավտոմեքենան, նոր գնված ամառանոցը և այլն: Մի խոսքով, յուրաքանչյուրին` ըստ իր տարիքի, սեռի, նախասիրության և խառնվածքի: